Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Հատուցումն ահե՛ղ է լինելու

Հատուցումն ահե՛ղ է լինելու
21.09.2023 | 09:24

Հայ իրականության մեջ այլևս գոյություն չունեն քաղաքական միտք, քաղաքական կուսակցություն, քաղաքական գործիչ անվանվածները. այս բոլորն այլևս մեռյալ են և շպրտված աղբանոց:

Արգահատելի եք դուք բոլորդ, անխտիր, որ երբևէ եղել եք Հայոց պետության ղեկավար կազմում:

Ձեր խղճուկ անձերն առավել դասեցիք Պետությունից, Հայրենիքից և Ազգից:

Այո, Աստծո հրաշք զորությամբ Հայքը հառնելու է, ես հավատում եմ իմ Տիրոջ սուրբ խոսքին, և այդ ժամանակ դուք ջնջված եք լինելու Հայոց տարեգրության մատյանից:

Իսկ Ամենակալ Աստծո արդար դատաստանը դեռ առջևում է. հատուցումն այս ամենի ահե՛ղ է լինելու:

Հայր Ասողիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1393

Մեկնաբանություններ